Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Այս ինչ լալահառաչ խտրականություն է

Այս ինչ լալահառաչ խտրականություն է
23.05.2025 | 11:44

Հայաստանի անկախության և ինքնիշխանության ինքնահռչակ պաշտպանները որոշեցին անգամ ջրավազան մտնել՝ պաստառներ պարզելով ընդդեմ «մարդասպան, ֆաշիստ» Պուտինի։ Անկախ ստուգման կարոտ դրդապատճառներից՝ ուզում ես տրամաբանություն գտնել ֆաշիզմի ու մարդկային սպանդի դեմ պայքարողների գործողություններում։

Ըստ այդմ՝ այդքան կրքոտ ինչո՞ւ ֆաշիստ, մարդասպան բնութագրումներով պաստառներ չեն պարզում հայատյաց մարդասպանների դեմ, երբ ՀՀ վարչապետ Փաշինյանը հուզավառ Էրդողանի հետ է լուսանկարվում՝ նրա գիրքը կրծքին սեղմած, օրերս էլ Ալիևին խնդրում է սուրճ խմել իր հետ՝ նույն Էրդողանի բարյացակամության հույսով։

Կասեն՝ քաղաքական շահն է պահանջում՝ խաղաղություն են որոնում, Փաշինյանի այլաբանությամբ ցլերի առաջ կարմիր հագուստով չեն շրջում։

Ահավադիկ հարց ունեմ՝ Էրդողանն ու Ալիևը մարդասպան ու ֆաշիստ չեն իրենց համար, քաղաքական գործիչնե՞ր են. սուրճ խմելու և նվերներ ստանալու ցանկալի դեմքեր, Ռուսաստանի ղեկավարն է՞ իրենց համար հանցագործը։

Այս ինչ լալահառաչ խտրականություն է, անսկզբունքայնությո՞ւն, այստեղ տեսնում են, այնտեղ՝ ոչ։

Արցախն ու Հայաստանի այլ տարածքները բռնազավթած, մեր անմեղ հայրենակիցներին ցեղասպանած հրեշներին չնկատելու են տալիս, ռուսներին հրեշացնում։

Ինչո՞ւ, այդպես թուլատրվա՞ծ է, դյուրի՞ն է, ինչ-որ մեկին պե՞տք է:

Միայն մի ասեք՝ Լավրովն է եկել, քանի թուրք եկավ, լռեցիք։

Ալիևը մեր պետությունն «Արևմտյան ադրբեջան» է կոչում, Անկարայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» խորագրով միջազգային ցուցք են անցկացնում, իսկ ոմանք «ռուսի դեմ» պայքարի նմանակում են բեմադրում, իրենց ցուցքը ո՞ւմ համար է և ամենակարևորը՝ ինչո՞ւ։

Միթե առաջնայինը Հայաստանի շահը չէ, թե կարևորը թունդ հակառուսի տպավորություն են գործում քաղաքական թատերահարթակում…հակահայերը ոչինչ, գերխնդիրը հայերը չեն….Եվրոպայում այդպիսիներին չեն սպասում։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ